Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Մանկական ներկայացումների փառատոն` Վանաձորում

Մանկական ներկայացումների փառատոն` Վանաձորում
03.06.2016 | 14:07

Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում հունիսի 1-7-ը անցկացվում է մանկական ներկայացումների փառատոն՝ նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան: Փառատոնն իրականացվում է 2-րդ անգամ և միտված է ՀՀ Լոռու մարզի երեխաների գեղագիտական ճաշակի ձևավորմանը: Փառատոնի ընթացքում կներկայացվեն՝ Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի «Կոշկավոր կատուն», Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի «Մոխրոտը», Խորեոգրաֆիայի պետական թատրոնի «Չիպոլինո», Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի «Հենց էն Հուռին», Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Ուսումնական թատրոնի «Կապույտ թռչուն», Պետական կամերային երաժշտական թատրոնի «Թոմն ու Ջերրին», Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի «Բրեմենյան երաժիշտները» ներկայացումները:

Դիտվել է՝ 1272

Մեկնաբանություններ